Հայաստան

Ձևավորվում է ԲՏԱ նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ

1 րոպեի ընթերցում

Ձևավորվում է ԲՏԱ նախարարին կից հասարակական խորհրդի նոր կազմ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարությունը հայտարարում է նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման մրցույթ։ 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ մրցույթի հայտարարության մեջ ընդգծվում է, որ հասարակական խորհրդի նպատակն է ստեղծել ներառական որոշումների ընդունմանը նպաստող միջավայր։

«ԲՏԱ նախարարությունը, մշտապես կարևորելով հասարակական կարծիքը և քաղաքացիական հասարակության դերակատարումը ոլորտային բարեփոխումների գործընթացներում, հայտարարում է նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման մրցույթ:

Հասարակական խորհրդի նպատակն է նախարարության խնդիրների և նպատակների իրականացման մեջ ապահովել քաղաքացիական հասարակության մասնակցությունը, ստեղծել ներառական որոշումների ընդունմանը նպաստող միջավայր, խրախուսել մասնակցային կառավարումը և ներգրավել շահառուներին քաղաքականության մշակման գործընթացում»,– ասված է հայտարարությունում։ 

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև դեկտեմբերի 11-ը՝ ժամը 18:00-ն, [email protected] էլեկտրոնային հասցեին՝ թեմա բաժնում նշելով «Հասարակական խորհուրդ»։

Հարցերի դեպքում զանգել՝ 010-59-00-04:

Մանրամասների և հայտը լրացնելու համար անցնել հղումով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում