Ադրբեջան

ԱՄՆ-ն դրական է գնահատել Ադրբեջանի հետ բանակցությունները Գազայի հատված զորակազմ ուղարկելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն դրական է գնահատել Ադրբեջանի հետ բանակցությունները Գազայի հատված զորակազմ ուղարկելու վերաբերյալ

Միացյալ Նահանգները ողջունում է Ադրբեջանի և Ինդոնեզիայի հետ բանակցությունները՝ Գազայի հատվածում միջազգային կայունացման ուժեր ստեղծելու համար զորակազմ ուղարկելու վերաբերյալ, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ Մայք Ուոլցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Շատ երկրներ ՄԱԿ-ի հաստատման կարիք ունեին՝ Գազայի հատվածի կայունացման նպատակով զորքեր ուղարկելու համար։ Բավականին դրական բանակցություններ են ընթացել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը, Ինդոնեզիան և այլ պետություններ», - ասել է Ուոլցը՝ ելույթ ունենալով Սինգապուրում Bloomberg-ի կողմից կազմակերպված «Նոր տնտեսություն» ֆորումում։

Ավելի վաղ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն փակ բանակցություններ է վարում մի քանի երկրների հետ՝ Գազայի հատվածում միջազգային կայունացման ուժեր ստեղծելու վերաբերյալ։ Դրանց կազմում կարող են ներառվել Ադրբեջանի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի և Թուրքիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև պաղեստինյան ոստիկանական ստորաբաժանումներ։

Նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է ԱՄՆ-ի կողմից մշակված բանաձև, որն աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հատվածում խաղաղության ծրագրին։ Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը քվեարկել են բանաձևի օգտին, իսկ Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են մնացել։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում