Երևան

Երևանի քաղաքապետարանը հերքում է Հրազդանի կիրճի ժայռերը քանդելու լուրերը

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը հերքում է Հրազդանի կիրճի ժայռերը քանդելու լուրերը

Երևանի քաղաքապետարանը հերքել է տարածվող տեղեկությունները, թե Հրազդանի կիրճի ժայռերը քանդվում են։ 

«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով ArmLand տուրիստական ընկերության ներկայացուցիչ Արտյոմ Մարտիրոսյանի տարածած տեսանյութին և գրառմանը, թե քանդում են Հրազդանի կիրճի բազալտե սյուները, Երևանի քաղաքապետարանի լ;րատվության վարչության պետի պաշտոնակատար Օֆելյա Սիմոնյանը հայտնեց, որ  Հրազդանի կիրճին հարակից ստորգետնյա անցումը վերանորոգվում է և դրան զուգահեռ տարածքից դեպի Հրազդանի կիրճ իջնող հատվածից տարիների ընթացքում կուտակված շինարարական աղբն է հանվում, ինչի արդյունքում Հրազդանի կիրճի ժայռերի գեղեցիկ տեսարանն էլ ավելի կբացվի և տեսանելի կլինի։ 

«Որևէ ժայռերի քանդման աշխատանք այդտեղ չի կատարվում»,- նշեց Սիմոնյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում