Սպորտ

Մարտունի համայնքում անցկացվում է «Մարտունու համայնքապետի գավաթ-2025» ֆուտբոլի մրցաշար

1 րոպեի ընթերցում

Մարտունի համայնքում անցկացվում է «Մարտունու համայնքապետի գավաթ-2025» ֆուտբոլի մրցաշար

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում մեկնարկել է «Մարտունու համայնքապետի գավաթ-2025» ֆուտբոլային  մրցաշարը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարին մասնակցության հայտ են ներկայացրել Մարտունի քաղաքի և Ծովինար, Զոլաքար, Արծվանիստ, Վերին Գետաշեն, Վարդենիկ, Աստղաձոր, Ներքին Գետաշեն, Լիճք գյուղական բնակավայրերի ֆուտբոլային թիմերը։

Խմբային փուլի մրցումներն անցկացվել են Լիճքի միջնակարգ դպրոցի փոքր խաղադաշտում։  

«Եզրափակիչ փուլ դուրս գալու համար նոյեմբերի 23-ին կպայքարեն Մարտունի-Լիճք, Արծվանիստ-Ներքին Գետաշեն թիմերը։ «Մարտունու համայնքապետի գավաթ» ֆուտբոլի մրցաշարը Մարտունիում անցկացվում է երկրորդ անգամ»,-ներկայացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում