Հայաստան կայցելի Ռումինիայի Սենատի պատվիրակությունը
1 րոպեի ընթերցում

Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանը կայցելի Հայաստան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությունում։
Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կլինի նոյեմբերի 22-26-ը։