Սևանի մարզադպրոցում կայացել է սեղանի թենիսի միջհամայնքային սիրողական մրցաշար

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում կայացել է սեղանի թենիսի միջհամայնքային սիրողական մրցաշար՝ «Եղիր ֆիզիկապես ակտիվ» խորագրով։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, «Ոչ ծխախոտին և երկրորդային ծխին» Հնարավոր «Ծխից ազատ տուն» Սևանի կոալիցիան՝  համագործակցությամբ Սևանի համայնքապետարանի և «Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի, հերթական անգամ GATHER-II-ի շրջանակներում իրականացրել է  մարզական միջոցառում:

Այս անգամ մարզասերներին միավորել է սեղանի թենիսի միջհամայնքային սիրողական մրցաշարը:

Սեղանի  թենիսի մրցաշար անցկացնելը եղել է նպատակային, քանի որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի միջև կնքված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Սևանի կոալիցիային» տրամադրվել են սեղանի թենիս, սեղանի թենիսի հավաքածու, վերնաշապիկներ՝ «Եղիր ֆիզիկապես ակտիվ» վերտառությամբ, ինչպես նաև բասկետբոլի և վոլեյբոլի գնդակներ:

Սեղանի թենիսի միջհամայնքային սիրողական մրցաշարն անցկացվել է  Սևան և Դիլիջան համայնքների մարզադպրոցների սաների միջև:

Մրցումներն անցկացվել են  7-14  և 15–18 տարեկան աղջիկներ և տղաների խմբերում։

Առաջին տեղը գրաված մարզիկները պարգևատրվել են Սևան համայնքի ղեկավարի պատվոգրով և գավաթով, 2-րդ և 3-րդ տեղ գրավածները՝ հավաստագրերով։ 

Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի շնորհակալագրին են  արժանացել  մրցաշարին ակտիվ մասնակցություն ցուցաբերած մարզիկները։

« Սևանի կոալիցիային տրամադրված մարզական միջոցները՝ սեղանի թենիսն իր հավաքածուով, սեղանի թենիսի գնդակներ, բասկետբոլի և վոլեյբոլի գնդակներ, նվիրաբերվել են Սևանի բազմագործառութային քոլեջին, Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական, Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական, Սևանի թիվ 5 միջնակարգ դպրոցներին։ Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցին նվիրաբերվել են  նաև վերնաշապիկներ»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ