Կայացել է Սևան համայնքի ավագանու հերթական նիստը

2 րոպեի ընթերցում

Այսօր  կայացել է Գեղարքունիքի մարզի  Սևան համայնքի ավագանու 8-րդ նստաշրջանի 3-րդ նիստը, որը վարել է Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, 

օրակարգային հարցերը հաստատելուց հետո Սևանի համայնքապետարանի աշխատակազմի բաժինների պատասխանատուները   քննարկման ներկայացված հարցերի շուրջ հանդես են եկել զեկուցումներով: 

Սևան համայնքի ավագանին համապատասխան որոշումներով սահմանել  և հաստատել է  Սևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների՝ 2026 թվականի դրույքաչափերը և Սևան համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերը և դրույքաչափերը:

Նախնական համաձայնություններ են տրվել  2025 թվականի հոկտեմբեր ամսին Սևան համայնքում կայացած հանրային 1-ին լսումների ներկայացված մի շարք հարցերի հաշվետվություններին:

Սևան համայնքի ավագանին 13 կողմ 2 դեմ ձայնով հաստատել է  Հայաստանի Հանրապետության Սևանա լճի ջրհավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գոտևորման նախագծի տեխնիկական առաջադրանքը:

Համայնքի ավագանու որոշումներով ուժը կորցրած են ճանաչվել  մի շարք որոշումներ, որոնք վերաբերում էին Սևան համայնքի և միավորված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերում  (նախկին համայնքների) ավագանու կողմից հաստատված գլխավոր հատակագծերին:

Ավագանու անդամների քննարկմանն էին ներկայացվել նաև ֆիզիկական անձանց կողմից հասցեագրված դիմումները, որոնց մի մասը ստացել է  սպառիչ պատասխան որոշումների տեսքով, իսկ մի քանի դիմում լրացուցիչ կքննարկվեն խմբակցությունների կողմից:

Ամփոփիչ ելույթով հանդես է եկել համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը՝ անդրադառնալով համայնքում ընթացող սուբվենցիոն ծրագրերի կատարման, աղբահանության ծառայությունների և դրանց դիմաց կատարվող վճարումների ընթացքին, բազմահարկ շենքերի աղբամուղների փակման գործընթացին, Սևան համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկումներին:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը