Վարդենիսի մարզադպրոցի մարզիկները մրցանակներ են նվաճել Վրաստանում կայացած միջազգային առաջնությունում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ռաֆիկ Եսայանի անվան մարզադպրոցի բռնցքամարտիկները մրցանակներ են նվաճել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած բռնցքամարտի միջազգային առաջնությունում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից,  նոյեմբերի 15-16-ը Թբիլիսիում կայացած բռնցքամարտի միջազգային առաջնությունը նվիրված էր աշխարհի չեմպիոն Արմեն Բուրդյանցի հիշատակին։  Մրցաշարին մասնակցների շարքերում են եղել  նաև Վարդենիս քաղաքի Ռաֆիկ Եսայանի անվան մարզադպրոցի բռնցքամարտի թիմի 5 մարզիկներ` մարզիչ Տարոն Կարապետյանի գլխավորությամբ: Պատանի մարզիկները գրանցել են գերազանց  արդյունքներ։ Մրցանակային առաջին տեղ են գրավել  Տիգրան Հովհաննիսյանը և  Վիգեն Բադեյանը, իսկ Մանվել Սաղաթելյանը և Սերժիկ Բադեյանը երկրորդ տեղ են գրավել իրենց քաշային կարգերում։ 

«Մասնակից հինգ մարզիկներից չորսը տուն են վերադառնում ոսկե եւ արծաթե մեդալներով, ինչը չի կարող մեզ չուրախացնել ու չհպարտացնել։ Իսկ հաղթանակները միաժամանակ խոսում են քրտնաջան ու նվիրված  այն աշխատանքի մասին, որը մարզիկների հետ տանում է մարզիչ Տարոն Կարապետյանը։ Վարդենիս համայնքը շուքով դիմավորեց իր մարզիկներին»,-նշեցին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից։ 

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը