Կրթություն

Արհեստագործական և միջին մասնագիտական ուսհաստատությունների մանկավարժները կարող են դիմել տարակարգի

2 րոպեի ընթերցում

Արհեստագործական և միջին մասնագիտական ուսհաստատությունների մանկավարժները կարող են դիմել տարակարգի

Մեկնարկել է մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Տարակարգ ստանալու նպատակով արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողները նոյեմբերի 20-ից կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Անհրաժեշտ փաստաթղթերը սահմանված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի նոյեմբերի 27-ի «Մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման կարգը, տարակարգի շնորհման հանձնաժողովի ձևավորման, դրա գործունեության և տարակարգի բնութագրիչները, տարակարգերի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին» N 77-Ն հրամանի հավելվածով:

Փաստաթղթերը պետք է ներկայացնել ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագիտական կրթության և ուսուցման վարչություն:

ԿԳՄՍ նախարարի՝ 2025 թ. նոյեմբերի 18-ի N 2660-Ա/2 հրամանով հաստատվել է մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի տարակարգի շնորհման համար մանկավարժական աշխատողի ներկայացրած փաստաթղթերի բովանդակային համապատասխանության գնահատման և հաշվարկի ուղեցույցը: Այն ներառում է նաև սովորողների կողմից մանկավարժական աշխատողի անանուն գնահատման հարցաթերթիկի և վերոնշյալ կարգի 21-րդ կետով սահմանված գնահատման թերթիկը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար պետք է դիմել ԿԳՄՍՆ մասնագիտական կրթության և ուսուցման վարչություն (հեռ.՝ (+374 10) 599 699, ներքին 624):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում