ՀՀ ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Իրանի մաքսային ծառայության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է ԻԻՀ տնտեսական հարցերի և ֆինանսների փոխնախարար, մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարիի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»–ը տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջսահմանային առևտրային հոսքերի և հսկողական գործառնությունների դյուրացմանն ուղղված երկկողմ համագործակցության հարցեր։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել երկու երկրների մաքսային ծառայությունների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման համար անհրաժեշտ քայլերին և ձեռք բերվել պայմանավորվածություններ։ 

Քննարկվել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման նախագիծը՝ օրինապահ տնտեսվարողների համար որպես արտաքին տնտեսական գործունեության առավել բարենպաստ պայմանների ստեղծման հայեցակարգ։ Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝  ծրագրի ներդրմանն ուղղված բոլոր անհրաժեշտ քայլերն իրականացնելու կապակցությամբ։ Հանդիպման մասնակիցներն անդրադարձ են կատարել նաև լիազորված տնտեսական օպերատորների փոխադարձ ճանաչման վերաբերյալ հարցին և պայմանավորվածություններ ձեռք բերել այս ուղղությամբ ակտիվ բանակցություններ սկսելու հետ կապված։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը նշել է, որ իրականացված բարեփոխումների արդյունքում ներկայում հասել ենք բեռնատարների օրական միջին թողունակության էականորեն բարձր ցուցանիշների, ինչպես նաև փոխադարձ պայմանավորվածությունների կյանքի կոչման արդյունքում զգալի աճ գրանցել նաև ՀՀ-ԻԻՀ առևտրաշրջանառության ծավալներում։ Բարեփոխումների շրջանակում նախատեսվում է նաև առաջիկա տարվա ընթացքում սահմանն ամբողջությամբ վերազինել նոր սարքավորումներով։

ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Ֆորուդ Ասգարին իր հերթին նշել է, որ «Նորդուզ»-«Ագարակ» անցակետն Իրանի համար ունի ստրատեգիական կարևոր նշանակություն, որով պայմանավորված՝ ձեռնարկվում են բոլոր հնարավոր քայլերը ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման գործընթացներն առավելագույն դյուրացնելու ուղղությամբ։ ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը միաժամանակ նշել է նաև, որ ուղևորներն իրենց մեծ գոհունակությունն են հայտնել սահմանահատումների հետ կապված բարեփոխումների և պարզեցումների կապակցությամբ։ 

Հանդիպմանը կողմերը պատրաստակամությունը են հայտնել շարունակելու համատեղ ջանքերը՝ ընթացիկ բարեփոխումների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։ Նրանք գոհունակություն են հայտնել արձանագրված արդյունքների վերաբերյալ և ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություններ՝ օրակարգում ընդգրկված հարցերի շուրջ երկկողմ արդյունավետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։

Քննարկման ավարտին ստորագրվել է հանդիպման արդյունքների մասին արձանագրություն։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հայերեն فارسی

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից