Թուրքիա

Ռուսական անօդաչուների հարձակման հետևանքով Իզմայիլում թուրքական լցանավ է խոցվել

1 րոպեի ընթերցում

Ռուսական անօդաչուների հարձակման հետևանքով Իզմայիլում թուրքական լցանավ է խոցվել

Ուկրաինայի Օդեսայի մարզում՝ Դանուբ գետի վրա գտնվող Իզմայիլ քաղաքի նավահանգստում, ռուսական անօդաչուների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել հեղուկ գազ տեղափոխող լցանավում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը։

Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ հարվածի տակ է հայտնվել ORINDA անվամբ լցանավը, որը գործում է թուրքական դրոշի ներքո։ Լցանավում գտնվել է 16 հոգանոց անձնակազմ, որը ամբողջությամբ տարհանվել է։ Տուժածներ չկան։

Հրկիզված լցանավում առաջացած պայթյունի վտանգի պատճառով Ռումինիայի իշխանությունները հրահանգել են տարհանել Դանուբի մյուս ափին գտնվող Պլաուրու և Չատալկիո գյուղերի բնակիչներին, որոնք անմիջապես հարևան են Իզմայիլի նավահանգստին։

Ուկրաինական կողմը մինչ այժմ մանրամասներ չի հրապարակել վնասների և հարձակման ընդհանուր հետևանքների վերաբերյալ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում