Աշխարհ

ԱՄՀ-ի պատվիրակությունը Կիևում բանակցություններ է սկսել Ուկրաինայի ֆինանսավորման նոր ծրագրի շուրջ

1 րոպեի ընթերցում

ԱՄՀ-ի պատվիրակությունը Կիևում բանակցություններ է սկսել Ուկրաինայի ֆինանսավորման նոր ծրագրի շուրջ

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությունը Ուկրաինայի իշխանությունների խնդրանքով Կիևում բանակցություններ է սկսել ֆինանսավորման նոր ծրագրի համաձայնեցման շուրջ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրում ԱՄՀ-ի մշտական ​​ներկայացուցիչ Պրիշիլա Տոֆանոն։

Սեպտեմբերի 9-ին Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն պաշտոնապես դիմել էր ԱՄՀ-ին՝ առաջիկա տարիների համար  ֆինանսավորման նոր ծրագրի խնդրանքով։ Ավելի վաղ տեղական զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ դրա ծավալը կարող է կազմել 8-8,5 միլիարդ դոլար։ 

Ներկայիս քառամյա ծրագիրը՝ 15,6 միլիարդ դոլարի չափով, հաստատվել է 2023 թվականի մարտին և կգործի մինչև 2027 թվականը։ Ֆինանսավորում ստանալու համար Կիևը պետք է կատարի որոշակի պարտավորություններ։ Արժույթի միջազգային հիմնադրամից միջոցները ստացվում են առանձին տրանշներով՝ այդ պայմանների կատարման վերստուգումից հետո: 

Արժույթի միջազգային հիմնադրամի փորձագետները գնահատում են Կիևի կողմից Տնտեսական և ֆինանսական քաղաքականության վերաբերյալ հուշագրի պայմանների կատարումը, մասնավորապես՝ բյուջեի կատարումը, միջազգային պահուստների վիճակը և բարեփոխումների իրականացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում