AGCM–ն Wizz Air–ին տուգանել է 500 հազար եվրոյով՝ սպառողներին մոլորեցնելու համար

3 րոպեի ընթերցում

Wizz Air ավիաընկերությունը առաջարկել է մոլորեցնող բաժանորդագրություն, որից օգտվելիս խոչընդոտներ են ունեցել սպառողներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում նաև Հայաստանից։ 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Իտալիայի մրցակցության և շուկայի պաշտպանության կարգավորող մարմինը (AUTORITÀ GARANTE DELLA CONCORRENZA E DEL MERCATO (AGCM)) տուգանել է Wizz Air ավիաընկերությանը՝ «All You Can Fly» բաժանորդագրության վերաբերյալ սխալ և ոչ ճշգրիտ պայմաններ ներկայացնելու համար։ Կարգավորող մարմինը նշել է, որ այդ քարոզարշավը մոլորեցնում էր սպառողներին՝ սխալ պատկերացում տալով առաջարկի մասին։ Բաժանորդագրությունը ներկայացվում էր որպես «անսահմանափակ» հնարավորություն, որը փաստացի չէր համապատասխանում իրականությանը։

Այն իրականում ներառում էր մի շարք թաքնված սահմանափակումներ՝ կապված ամրագրման ժամկետների, տեղերի հասանելիության և երթուղիների տեսակի հետ։ 

Կարգավորողի որոշման համաձայն՝ առաջարկը ներկայացվում էր որպես «անսահմանափակ թռիչքների» հնարավորություն ֆիքսված վճարի դիմաց, մինչդեռ իրականում սպառողներին նախապես չէր մատուցվում ամբողջական տեղեկատվություն այն մասին, որ այդ բաժանորդագրությամբ հասանելի տոմսերի քանակը խիստ սահմանափակ էր, ամրագրումները թույլատրվում էին միայն որոշակի օրերին և հատուկ կարգի ազատ տեղերի առկայության դեպքում միայն, իսկ որոշ ուղղություններ ընդհանրապես բացառված էին փաթեթից։

AGCM-ն նշել է, որ ընկերությունը հաճախորդներին տրամադրել է ոչ ամբողջական և երկիմաստ տեղեկատվություն, ինչի հետևանքով նրանք չեն կարողացել ճիշտ գնահատել առաջարկի բուն էությունը։ Վերահսկիչ մարմինը հավելել է, որ գովազդը ստեղծում էր «ազատ և անսահմանափակ» թռիչքների տպավորություն, մինչդեռ իրական հնարավորությունները զգալիորեն սահմանափակված էին։

Բազմաթիվ ուղևորներ աշխարհի տարբեր երկրներից փորձել են օգտվել Wizz Air–ի «անսահմանափակ» ներկայացվող առաջարկից, և վճարելուց հետ բացահայտել ավիաընկերության տված մոլորեցնող տեղեկատվության իսկությունը։ Ուղևորների բողոքներից հետո սկսվել է հետաքննություն, որը հաստատել է  «անսահմանափակ» խոստացված թռիչքներից օգտվելու փորձի ընթացքում ուղևորների բացահայտած խոչընդոտները։ Ստուգումը հաստատել է խախտումների համակարգային բնույթը և տեղեկատվական քարոզարշավի՝ թափանցիկության պահանջներին անհամապատասխանությունը։

Wizz Air ավիաընկերությունը դեռևս մեկնաբանություն չի տվել որոշման վերաբերյալ։

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից