Եվրոպա

Գերմանիան կվերացնի Իսրայելին զենքի մատակարարման սահմանափակումները

1 րոպեի ընթերցում

Գերմանիան կվերացնի Իսրայելին զենքի մատակարարման սահմանափակումները

Գերմանիայի կառավարությունը նոյեմբերի 24-ին կվերացնի Իսրայել զենքի արտահանման սահմանափակումները, որոնք սկսել էին գործել ավելի քան 3 ամիս առաջ։ Ինչպես հաղորդում է «Արեմնպրես»-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։

Սահմանափակումների վերացումը պայմանավորված է Իսրայելի և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման միջև Գազայի հատվածում կնքված հրադադարով, որը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 10-ից։ 

Կոռնելիուսի խոսքով՝ Գերմանիայի իշխանությունները կշարունակեն իրենց ջանքերը՝ Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղության հասնելու, Գազայի հատվածի բնակիչներին մարդասիրական օգնություն տրամադրելու և անկլավի վերակառուցումը խթանելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում