Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Ազատություն պողոտա-Մամիկոնյանց փողոց խաչմերուկում
1 րոպեի ընթերցում

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով նոյեմբերի 19-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես՝ Ազատության պողոտայում՝ Ազատություն պողոտա-Բաբայան փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին «միայն աջ», «ուղիղ և աջ», «ուղիղ» և «ուղիղ և ձախ» թույլատրված երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն աջ», «ուղիղ», «ուղիղ» և «ուղիղ և ձախ» ուղղություններով: