Նորայր Հակոբյանն ընտրվել է Մասիս համայնքի ղեկավար

2 րոպեի ընթերցում

Մասիսի ավագանին նոյեմբերի 17-ին համայնքի ղեկավար է ընտրել Նորայր Հակոբյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Մասիսի համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նորայր Հակոբյանը Մասիսի համայնքի ղեկավար ընտրվեց ավագանու 15 անդամի կողմ ձայներով։ 

ՀՀ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համանուն խմբակցությունը, որը Մասիսի ավագանիում ունի 12 մանդատ,  նիստին չի մասնակցել։ Նորայր Հակոբյանի օգտին կողմ են քվարկել «Դավիթ Համբարձումյան» դաշինքի խմբակցության 14 անդամները և ավագանու մեկ անկախ անդամը։ 

Հիշեցնենք, որ Մասիսի համայնքի արդեն նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանը Երևանի քրեական դատարանի դատավճռով հոկտեմբերի 23-ին դատապարտվել էր 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Վճռի հրապարակման պահին Դավիթ Համբարձումյանն աշխատանքային այցով Մոսկվայում էր։ Նա Հայաստան էր վերադարձել հոկտեմբերի 28-ին և անմիջապես կալանավորվել էր։ Հոկտեմբերի 31-ին Համբարձումյանը քրեակատարողական հիմնարկից ուղերձ էր հղել՝ հայտնելով, որ դիմել է, որպեսզի դադարեցվեն Մասիս համայնքի ավագանու անդամի իր լիազորությունները։ 

Դավիթ Համբարձումյանին 2018 թվականի հունիսին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի բանուկ հատվածում մի խումբ անձանց հետ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք և զուգորդվել նույն օր՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։ 

2018 թվականի հուլիսին Դավիթ Համբարձումյանը կալանավորվել էր, սակայն 2 ամիս անց ազատ էր արձակվել 5 միլիոն դրամ գրավի դիմաց: Գործի նախաքննությունն ավարտվել էր 2019 թվականի փետրվարին։

Հայերեն Русский

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր