Դատախազը դատարան է հանձնել նախընտրական քարոզչությանը խոչընդոտած՝ Գ.Ն.-ի և Հ.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

4 րոպեի ընթերցում

Դատախազը, 2025 թվականի նոյեմբերի 17-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, դատարան է հանձնել 2025 թվականի նոյեմբերի 16-ի՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչների՝ Ոսկեհատ բնակավայրում նախապես պլանավորված նախընտրական քարոզչությանը խոչընդոտած՝ Գ.Ն.-ի և Հ.Ն.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:

«Քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Գ.Ղ.-ն, հանդիսանալով 2025 թվականի նոյեմբերի 16-ի՝ Արմավիրի մարզի Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու, Ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության ժամանակահատվածում՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ին, սահմանված կարգով նախընտրական քարոզչություն իրականացնելու՝ ընտրողների հետ հանդիպելու, ինչպես նաև ավտոերթ իրականացնելու նպատակով, կուսակցության աջակցի հետ ժամանել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Ոսկեհատ բնակավայր: Ժամը 14:00-ի սահմաններում, Ոսկեհատ բնակավայրի Գ.Լուսավորիչ փողոցի բնակիչ Հ.Ն.-ն, իր տան մոտ հանդիպելով Գ.Ղ.-ին, տեղեկացել է, որ նա իրականացնում է նախընտրական քարոզչություն՝ տարածում է «Հանրապետություն» կուսակցության վերաբերյալ քարոզչական տպագիր նյութեր:  Հ.Ն.-ն տեղեկացել է նաև, որ վերոնշյալ կուսակցության թեկնածու Հ.Մ.-ն նախընտրական քարոզչություն կատարելու՝ ընտրողների հետ հանդիպելու նպատակով, նույնպես ժամանելու է Ոսկեհատ բնակավայր: Հ.Ն.-ն, նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու դիտավորությամբ, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել՝ պահանջելով, որ Գ.Ղ.-ն հեռանա՝ նշելով, որ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հ.Մ.-ն չի մտնելու Ոսկեհատ բնակավայր:

Այդ ընթացքում, Հ.Ն.-ի հայրը՝ Գ.Ն.-ն, լսելով Գ.Ղ.-ի և իր որդու խոսակցությունը, մոտեցել է նրանց և հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել Գ.Ղ.-ի հասցեին՝ նույնպես պահանջելով հեռանալ: 

Չցանկանալով վիճաբանել Հ.Ն.-ի և Գ.Ն.-ի հետ, դադարեցնելով նախընտրական քարոզչությունը՝ Գ.Ղ.-ն վերադարձել է նախընտրական քարոզչական պաստառների տեղադրման վայր:

Հ.Ն.-ն և Գ.Ն.-ն, շարունակելով վերջնական արդյունքի հասնելուն ուղղված գործողությունները, իրենց ավտոմեքենաներով շրջել են «Հանրապետություն» կուսակցության նախընտրական քարոզարշավի իրականացման՝ ընտրողների հետ հանդիպման՝ նախապես որոշված վայրում՝ Ոսկեհատ բնակավայրի Բարեկամության փողոցում: Գ.Ն.-ն, իջնելով ավտոմեքենայից, զրուցել է «Հանրապետություն» կուսակցության թեկնածուի հետ հանդիպմանը սպասող անձանց հետ, որից հետո նշված անձինք հեռացել են»,– «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ նշված է Դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդումներ է հարուցել Հ.Ն.-ի և Գ.Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն խոչընդոտելը): 

Գ.Ն.-ի և Հ.Ն.-ն կալանավորված են: 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով