Իրավունք

Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան

2 րոպեի ընթերցում

Ժուռնալիստների միության գույքը ՀՀ-ին վերադարձնելու հայցը մուտքագրվել է դատարան

Վարչական դատարանը կքննի Ժուռնալիստների միության շենքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հայցը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Տարածքը գտնվում է Երևանի կենտրոնում՝ շուրջ 2400 քմ, իսկ շուկայական արժեքը՝ մոտ 3-5 մլն ԱՄՆ դոլար։ Գլխավոր դատախազությունից տեղեկացա, որ կառույցն ընթացք է տվել ամիսներ առաջ իմ և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղարկած նամակին։ Սա միայն մեկն է այն հազարավոր գույքերից, որոնք, մեր կարծիքով, անկախացումից հետո դարձել են ՀՀ սեփականություն և ոչ իրավաչափ եղանակներով փոխանցվել տարբեր անհատների կամ կազմակերպությունների։ 

Գույքերի մեծ մասը երբեք չի ծառայել հանրության շահին, իսկ ոլորտի ներկայացուցիչները դրանց օտարումից կամ վարձակալության գումարներից գրեթե ոչինչ չեն ստացել»,- նշել է Գաբրիելյանը:

Պատգամավորը հավելել է, որ Ժուռնալիստների միության փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում Դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ Վարչական դատարանն առաջիկայում կքննի դատախազության՝ փաստաթղթերն առ ոչինչ համարելու և գույքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու մասին հայցը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում