ԱՄՆ-ն դադարեցրել է Թաիլանդի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները

2 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգները դադարեցրել է Թաիլանդի հետ առևտրային համաձայնագիր կնքելու վերաբերյալ բանակցությունները՝ Կամբոջայի հետ սահմանին իրավիճակի սրացումներով պայմանավորված։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում  է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Թաիլանդի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նիկոնդետ Փհալանգկունը։

«Մենք ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչի տեղակալից նամակ ենք ստացել, որում ասված է Թաիլանդի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագիր կնքելու բանակցությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Դրանից հետևում է, որ բանակցությունները կարող են շարունակվել, երբ Թաիլանդը կհաստատի համատեղ հռչակագիրը կյանքի կոչելուն իր հավատարմությունը։ Այս առնչությամբ մենք հիասթափված ենք․ Թաիլանդը հետևողականորեն հաստատել է, որ անվտանգության հարցերը, որոնք մասնավորապես վերաբերում են Թաիլանդի ու Կամբոջայի երկկողմ խնդիրներին, չպետք է կապվեն առևտրային հարցերի հետ, որոնք քննարկում են Թաիլանդն ու ԱՄՆ-ը»,- ասել է պաշտոնյան։

Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Կամբոջան խախտել է խաղաղության համատեղ հռչակագիրն՝ ականներ տեղադրելով Թաիլանդի տարածքում, ինչի հետևանքով նոյեմբերի 9-ին զինվորականներ են զոհվել։

Կամբոջայի և Թաիլանդի վարչապետներ Խուն Մանեթը և Անութին Չարնվիրակուլը հոկտեմբերին Մալայզիայում ԱՍԵԱՆ-ի 47-րդ գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրել են համատեղ հռչակագիր, որը ձևակերպել է երկրների միջև սահմանային հակամարտության խաղաղ կարգավորման հետագա քայլերը: Կողմերն ընդգծել են, որ պարտավորվում են «աջակցել լարվածության թուլացմանը, վստահության վերականգնմանը և փոխշահավետ հարաբերություններին»:

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցում

Կենսաբազմազանության պահպանումը պետք է դիտարկել նաև տնտեսական դիմակայունության և երկարաժամկետ անվտանգության համատեքստում.  Վահան Կոստանյան

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն պարզաբանել է ինքնասոսնձվող դրոշմանիշների հետ կապված խնդիրը

ԿԸՀ-ն ներկայացրել է առաջին տվյալները ՏԻՄ ընտրություններին ընտրողների մասնակցության վերաբերյալ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա երիտասարդի

Գեղարքունիքի, Արարատի և Տավուշի մարզերի բնակավայրերում գործարկվելու են էլեկտրաշչակներ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը COP17-ի շրջանակներում գենետիկական ռեսուրսների հասանելիությանը նվիրված աշխատաժողովի է մասնակցել

Միջազգային տնտեսական համագործակցությունը պետք է գործի բնության համար, այլ ոչ թե դրա դեմ. Արարատ Միրզոյան

ՀՀ 10 մարզի 21 համայնքում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների քվեարկությունը

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում