Աշխարհ

Բունդեսթագի հանձնաժողովը հավանություն է տվել բյուջեին՝ Ուկրաինայի համար ռեկորդային օգնությամբ. DPA

1 րոպեի ընթերցում

Բունդեսթագի հանձնաժողովը հավանություն է տվել բյուջեին՝ Ուկրաինայի համար ռեկորդային օգնությամբ. DPA

Բունդեսթագի բյուջետային հանձնաժողովը համաձայնեցրել է 2026 թվականի բյուջեի նախագիծը, որը նախատեսում է ֆինանսական օգնություն Ուկրաինայի համար 11,5 միլիարդ եվրոյի չափով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է DPA գործակալությունը։ 

Սկզբում Գերմանիայի կառավարությունը 2026 թվականի բյուջեում ամրագրել է 8,5 միլիարդ եվրո օգնություն Ուկրաինային, բայց կառավարող կոալիցիան, ի վերջո, որոշել է տրամադրել լրացուցիչ 3 միլիարդ եվրո։ Դա կհատկացվի  հրետանային պաշարների, անօդաչու թռչող սարքերի, զրահապատ փոխադրամեքենաների մատակարարմանը, ինչպես նաև երկու Patriot համակարգերի «փոխարինմանը», գրում է գործակալությունը։ Պաշտպանության նախարարությունում հայտարարում են, որ դա Ուկրաինային տրամադրվող ամենամեծ ծավալի օգնությունն է, որը Գերմանիան երբևէ ամրագրել է բյուջեում։

Ակնկալվում է, որ Բունդեսթագը բյուջեի նախագծի շուրջ կքվեարկի նոյեմբերի 25-28-ը պլանավորված նստաշրջանի ընթացքում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում