«Խաղաղության խաչմերուկ»-ը միս ու արյուն է ստանում. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մտել է իրագործման փուլ․ Փաշինյան

Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մտել է իրագործման փուլ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Խաղաղության խաչմերուկ. զարգացնելով տարածաշրջանային հաղորդակցությունները և համագործակցությունը» խորագրով միջազգային համաժողովի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Այս տարի արդեն մենք կբացենք Հյուսիս-հարավ ճանապարհի Գյումրիից Երևան հատվածը, որը հիմա գործնականում արդեն պատրաստ է, ուղղակի կահավորման աշխատանքներ պետք է արվեն։ Նաև Ագարակ-Քաջարան հատվածն է կառուցվում շատ մեծ տեմպերով: Ներկայում շատ ակտիվ քննարկումներ են ընթանում Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ուղղությամբ, և նաև առանձնահատուկ կարևորություն ունի Բարգուշատի թունելի կառուցման նախագիծը, որի վերաբերյալ քննարկումներում մենք արդեն մտնում ենք եզրափակիչ փուլ»,- ասաց վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում կարևոր համարեց Ադրբեջանի տարածքով ռուսական և ղազախական ցորենի ներկրումը Հայաստան: 

«Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ Ադրբեջանի երկաթուղով բեռներ են մտել Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանից և Ղազախստանից, իհարկե, առայժմ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երթուղով:»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ խորհրդային ժամանակներում Հայաստանն Ադրբեջանի հետ ուղիղ երկաթուղային կապ ունեցել է Տավուշի մարզով և Սյունիքի մարզով: 

Վարչապետը վերահաստատեց՝ Հայաստանը պատրաստ է իր տարածքով ապահովել բեռնատար մեքենաների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ՝ Մարգարայով և Կոռնիձորով: 

«Այսօր այս ենթակառուցվածքը պատրաստ է: Մնացած բոլոր հատվածներում նույնպես մեր քաղաքական պատրաստակամությունն առկա է, բայց այնտեղ մենք ներդրումներ ունենք անելու»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Ղազախական ցորենով բեռնված գնացքը Հայաստան է ժամանել նոյեմբերի 8-ին՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։ Գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն։ Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան ուղարկված ցորենը 4-րդ կարգի է։ 

Դրանից առաջ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով՝ գնացքով, Հայաստան էր տեղափոխվել նաև ՌԴ-ից ձեռք բերված ցորենը՝ կրկին շուրջ 1000 տոննա։  

Ղազախստանից և Ռուսաստանից ցորենի ներկրմանը նախորդել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը հանել է բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել է, որ Հայաստանն է հանել բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Ադրբեջան բեռների տարանցման համար։ 

Հայերեն English Español Русский

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ

«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին

Իրանի հետ իրադրությունը լավ է զարգանում. Թրամփ

Վրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջ

Փրկարարների որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում