Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ն սպառում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու տարբերակները

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն սպառում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու տարբերակները

 

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Վաշինգտոնը շատ տարբերակներ չունի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու համար։ Նա այդ կարծիքը հայտնել է Կանադայի Համիլթոն քաղաքում, որտեղ տեղի է ունեցել G7-ի արտգործնախարարների հանդիպումը։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։ 

«Մենք հարվածել ենք ռուսական խոշոր նավթային ընկերություններին։ Այդ հարվածների ազդեցությունը զգալու համար ժամանակ կպահանջվի։ Բայց ես չգիտեմ, թե ուրիշ ինչ կարելի է անել։ Այս պահին մենք պատժամիջոցներ ենք սպառում», - ասել է Ռուբիոն։

Հոկտեմբերի վերջին ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը լրացուցիչ պատժամիջոցներ կիրառեց՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու և խաղաղության գործընթացի նկատմամբ լուրջ հետաքրքրություն չցուցաբերելու պատճառով: Նոր պատժամիջոցներն ուղղված էին ոչ միայն «Լուկոյլ»-ի և «Ռոսնեֆթ»-ի, այլև դրանց 34 դուստր ձեռնարկությունների դեմ:

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում