Եվրոպա

Սիրիայի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը Լոնդոնում

1 րոպեի ընթերցում

Սիրիայի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը Լոնդոնում

Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ աշ-Շայբանին հայտարարել է Մեծ Բրիտանիայում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատան աշխատանքի վերսկսման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է սիրիական պետական ​​SANA լրատվական գործակալությունը։

«Ասադի ռեժիմի կողմից…. պարտադրված տարիներ տևած մեկուսացումից հետո մենք այսօր կրկին բացում ենք Սիրիայի դեսպանատունը Լոնդոնում։ Սիրիան վերադառնում է աշխարհ՝ իր ազատ ինքնությամբ», - գործակալությունը մեջբերում է ԱԳ նախարարի խոսքը։

Ավելի վաղ NBC News-ը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Սիրիան կվերաբացի իր դեսպանատունը Վաշինգտոնում՝ ամրապնդելու անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի գործում համագործակցությունը։ Ըստ հրապարակման՝ այս որոշումն ընդունվել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի՝ ԱՄՆ այցի ֆոնին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում