Պակիստանում իրականացված ահաբեկչությունների հեղինակները Աֆղանստանի քաղաքացիներ են. ՆԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Պակիստանում այս շաբաթ իրականցված ահաբեկչական երկու գործողությունները, որոնցից մեկը տեղի է ունեցել մայրաքաղաք Իսլամաբադում, կատարվել են Աֆղանստանի քաղաքացիների կողմից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին խորհրդարանում հայտարարել է Պակիստանի ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին։

Աֆղանստանից դեռևս չեն արձագանքել այս հայտարարությանը։

Նոյեմբերի 11-ին Իսլամաբադի դատարանի դիմաց գտնվող ոստիկանական պարեկախմբի մոտ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել էր իրեն։ Գործողության հետևանքով զոհվել էր 12, վիրավորվել՝ 27 մարդ։

Ավելի վաղ մեկ այլ ահաբեկիչ պայթուցիկներով լի մեքենայով մխրճվել էր սահմանամերձ Հարավային Վազիրիստան շրջանում գտնվող ռազմական դպրոցի գլխավոր դարպասի մեջ, որի հետևանքով զոհվել էր երեք մարդ։

Աշխարհ

Պակիստանն առաջարկել է Աֆղանստանին բանակցությունների նոր փուլ սկսել

Վերջին տարիներին Պակիստանի և Աֆղանստանի միջև հարաբերությունները լարվել են․ Իսլամաբադը մեղադրում է սահմանից այն կողմ ապաստան գտած զինյալներին Պակիստանի տարածքում հարձակումներ կազմակերպելու մեջ։ Քաբուլը հերքում է զինյալներին ապաստան տալու մասին հայտարարությունները։

Նախորդ ամիս երկու երկրների միջև սահմանային բախումների ժամանակ տասնյակ զինվորներ են զոհվել։

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին

Աշխարհում ածխածնի արտանետումների քանակը չորս տարում պետք է կրճատվի մինչև 18%-ով. ՄԱԿ

Արարատ Միրզոյանը հակասություն չի տեսնում ԹՐԻՓՓ-ի և ԵԱՏՄ կարգավորումների միջև

COP. մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կմնան ուժի մեջ. ֆոն դեր Լայեն

Սուրեն Պապիկյանը Պրահայում մասնակցել է «Future Forces Exhibition & Forum» ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը

Հայաստանը և Տաջիկստանը խորացնում են բնապահպանական ոլորտում համագործակցությունը. Հովհաննես Մարտիրոսյան

Պուտինը հայտարարել է Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար դատապարտված ամերիկացու ազատ արձակման մասին

ԱԳՄԱ նախարարը հույս է հայտնել, որ հայ-ռուսական աշխատանքային խումբը կգտնի երկաթուղու խնդիրների լուծումները