Աշխարհ

Պակիստանն առաջարկել է Աֆղանստանին բանակցությունների նոր փուլ սկսել

1 րոպեի ընթերցում

Պակիստանն առաջարկել է Աֆղանստանին բանակցությունների նոր փուլ սկսել

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը նոյեմբերի 12-ին Աֆղանստանին առաջարկել է երկու երկրների միջև հակամարտությունը լուծելու նպատակով բանակցությունների նոր փուլ սկսել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

«Մենք ցանկանում ենք, որ խաղաղությունը լինի։ Աֆղանստանը պետք է հասկանա, որ այն, ինչ լավ է մեզ համար, լավ է նաև նրանց համար։ Չի կարելի խոստումներ տալ, հետո դրժել դրանք», - ասել է վարչապետը։

Միաժամանակ, նա հիշատակել է այս շաբաթ Պակիստանում տեղի ունեցած հարձակումներում նկատված «աֆղանական հետքը»։

Associated Press-ը նշում է, որ Պակիստանի վարչապետի ելույթը հնչել է Իսլամաբադի դատարանում ահաբեկչությունից մեկ օր անց։ Հարձակման հետևանքով զոհվել էր 12 մարդ, վիրավորվել՝ 27-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում