Վրաստանում կործանված թուրքական ինքնաթիռի բոլոր բեկորները հայտնաբերված են․ ՆԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Վրաստանում կործանված թուրքական ռազմական ինքնաթիռի բոլոր բեկորները, որոնք կարևոր էին հետաքննության համար, հայտնաբերվել են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն։

«Հետաքննության համար կարևորագույն բոլոր տեխնիկական սարքավորումները և ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են, փորձաքննություն է իրականացվում։ Որոնողափրկարարական գործողություններին մասնակցել է ավելի քան հազար մարդ՝ ինչպես վրացական, այնպես էլ թուրքական կողմերի ներկայացուցիչներ», - լրագրողներին ասել է Գելաձեն։

Նա նաև նշել է, որ հայտնաբերվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 20 զինվորականների աճյունները։ Դատաբժշկական փորձագետները շարունակում են աշխատել դեպքի վայրում։

Նոյեմբերի 11-ին Վրաստանում՝ վրաց-ադրբեջանական սահմանի մոտ, վթարի էր ենթարկվել Ադրբեջանից մեկնող թուրքական ռազմաօդային ուժերի C-130 տրանսպորտային ինքնաթիռը, որն ուղևորվում էր դեպի Կայսերի քաղաքում գտնվող ռազմաօդային բազա։ 

Վրացական կողմի տվյալներով՝ ինքնաթիռը ռադարներից անհետացել էր Վրաստանի օդային տարածք մտնելուց մի քանի րոպե անց՝ առանց աղետի ազդանշան ուղարկելու։ 

Ինքնաթիռի սև արկղը տեղափոխվել է Թուրքիա։

Դեպքի կապակցությամբ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը նոյեմբերի 13-ին հայտնել է, որ դադարեցնում է C-130 ռազմական ինքնաթիռների թռիչքները մինչև Վրաստանում ավիավթարի հետաքննության ավարտը։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին