Բանակն օգտագործվելու է տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար. Պապիկյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության բանակն օգտագործվելու է միայն տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում 2026թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Բանակի խելամիտ համալրումը մեր ռազմավարական առաջնահերթություններից է»,-ասաց Պապիկյանը:

Նախարարը նշեց՝ անվտանգային ճարտարապետության գլխավոր ուղղություններից է ռազմատեխնիկական կապերի ընդլայնումն ու սպառազինության դիվերսիֆիկացիան:

«Հենց այս տրամաբանությամբ էլ շարունակում ենք զինված ուժերի սպառազինության արդիականացմանն ուղղված աշխատանքները, համագործակցումը նոր գործընկերների հետ: Մեր ուշադրության կենտրոնում է նաև տեղական ռազմարդյունաբերությունը: 2022 թվականին մենք ունեցել ենք տեղական ռազմարդյունաբերական ընկերությունների հետ մոտավորապես 5.5 մլրդ դրամի պայմանագիր, հետագայում՝ եռամյա պայմանագրերի արդյունքում այդ թիվն այսօր դարձել է 171 մլրդ դրամ»,- նշեց նախարար Պապիկյանը:

2018 թվականին Հայաստանի պետական բյուջեի՝ պաշտպանության ոլորտի ծախսերը կազմել են 245,173 մլրդ դրամ, 2019-ին՝ 307,983 մլրդ դրամ, 2020-ին՝ 308,862 մլրդ դրամ, 2021-ին՝ 313,123 մլրդ դրամ, 2022-ին՝ 346,779 մլրդ դրամ, 2023-ին՝ 519,523 մլրդ դրամ, 2024-ին՝ 556,193 մլրդ դրամ, 2025-ին՝ 667,052 մլրդ դրամ, 2026 թվականի համար ծախսը նախատեսված է 567,513 մլրդ դրամ։

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский Türkçe 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին