Տնտեսություն

Հայաստանի և Կատարի զբոսաշրջության ոլորտի ղեկավարները քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Կատարի զբոսաշրջության ոլորտի ղեկավարները քննարկել են համագործակցության խորացման հնարավորությունները

Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Կատարի զբոսաշրջության նախագահ Սաադ բին Ալի ալ Խարջիի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Կատարի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները՝ հիմք ընդունելով երկու երկրների կառավարությունների միջև գործող իրավական շրջանակը և աճող փոխադարձ հետաքրքրությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ զբոսաշրջության կոմիտեից հայտնում են՝ քննարկման ընթացքում ընդգծվել է, որ թեև առկա են զբոսաշրջային հոսքերի զարգացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները՝ ուղղակի ավիահաղորդակցություն և փոխադարձ վիզայաթող պայմաններ, այցելությունների ներկայիս ցուցանիշները դեռևս չեն արտացոլում երկկողմ համագործակցության ողջ ներուժը։

Կողմերը կարևորել են համատեղ մարքեթինգային նախաձեռնությունների իրականացումն, անդրադարձել հայկական կողմի առաջարկին՝ 2025 թվականին Հայաստանում կազմակերպել երկկողմ աշխատանքային խմբի հանդիպում։ Քննարկման նպատակն է վերլուծել զբոսաշրջային միտումները, ներկայացնել նոր արտադրանքներ և ձևավորել համագործակցության նոր ուղղություններ։

Լուսինե Գևորգյանը Կատարի զբոսաշրջության ղեկավարին և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու 2025 թվականի նոյեմբերի 21–23-ը Երևանում կայանալիք Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որը կծառայի որպես երկկողմ գործակցության ամրապնդման հարթակ։

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում