ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահն ու Նազիկ Ավդալյանը քննարկել են համագործակցության ուղղությունները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր տնօրեն, ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Կոմիտեի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, ինչպես նաև հիմնադրամի կողմից կառուցվող բազմաֆունկցիոնալ մարզակրթական կենտրոնի շինարարական աշխատանքների ընթացքը։
Անդրադարձ է կատարվել նաև 2026 թվականին Զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպվող բժշկական զբոսաշրջության միջոցառմանը, որի շրջանակում նախատեսվում է քննարկել նաև սպորտային բժշկության թեման։
Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ սպորտը, առողջությունը և զբոսաշրջությունը միավորելով՝ ձևավորվում են զարգացման նոր հնարավորություններ Հայաստանի համար։