Տնտեսություն

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահն ու Լատվիայի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

1 րոպեի ընթերցում

ՀՀ զբոսաշրջության կոմիտեի նախագահն ու Լատվիայի դեսպանը քննարկել են համագործակցության հնարավորությունները

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեի և պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը ողջունել են Air Baltic ավիաընկերության կողմից մայիսի 2-ից մեկնարկող Երևան-Ռիգա-Երևան ուղիղ չվերթները՝ նշելով դրանց կարևորությունը երկկողմ զբոսաշրջային այցելությունների, հարաբերությունների զարգացման և միջմշակութային հաղորդակցության ապահովման համար։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Լատվիա համագործակցության հնարավորությունները զբոսաշրջության ոլորտում, այդ թվում՝ չվերթների մեկնարկին ընդառաջ համապատասխան միջոցառումների կազմակերպումը։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում