Տնտեսություն

Լուսինե Գևորգյանը Օմանի Ժառանգության և տուրիզմի նախարարին հրավիրել է մասնակցելու Երևանում անցկացվելիք Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

1 րոպեի ընթերցում

Լուսինե Գևորգյանը Օմանի Ժառանգության և տուրիզմի նախարարին հրավիրել է մասնակցելու Երևանում անցկացվելիք Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին

Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպում է ունեցել Օմանի ժառանգության և տուրիզմի նախարար Սալիմ Մոհամեդ Ալ Մահրուքուի հետ

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ զբոսաշրջության կոմիտեից հայտնում են, որ կողմերը քննարկել են Հայաստանի և Օմանի միջև զբոսաշրջության զարգացման հնարավորությունները և վերջին տարիների դրական միտումները։

Հաստատվել է, որ քաղաքացիները կարող են միմյանց երկիր այցելել առանց վիզայի, ինչը խթանում է զբոսաշրջային հոսքերը։

Առանձնացվել է ուղղակի չվերթների մեկնարկի կարևորությունը՝ զբոսաշրջության աճի համար։

Ներկայացվել է Հայաստանի առաջընթացը կայուն զբոսաշրջության ոլորտում․ Green Key սերտիֆիկացված հյուրանոցներ՝ Armenia Marriott և Holiday Inn Yerevan – Republic Square։

Լուսինե Գևորգյանը Ալ Մահրուքուին և Օմանի մասնավոր հատվածի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու նոյեմբերի 21–23-ը Երևանում անցկացվելիք Միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:  

Կարդացեք հոդվածը` العربيةفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում