Եվրոպա

Բելառուսն ավարտել է Ուկրաինայի հետ ցամաքային հատվածի սահմանազատումը

1 րոպեի ընթերցում

Բելառուսն ավարտել է Ուկրաինայի հետ ցամաքային հատվածի սահմանազատումը

Բելառուսն ավարտել է Ուկրաինայի հետ սահմանի ցամաքային հատվածի սահմանազատման աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտնել է Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեի նախագահ Կոնստանտին Մոլոստովը։

«Լուրջ ուշադրություն ենք հատկացնում ուկրաինական հատվածում պետական ​​սահմանի սահմանազատումը շարունակելուն։ Այսօրվա դրությամբ մենք կատարել ենք ամբողջ ցամաքային հատվածի սահմանազատման աշխատանքները», - Մոլոստովի խոսքերն է մեջբերել ԲելՏԱ պետական ​​լրատվական գործակալությունը։

Նա հավելել է , որ մնացել է միայն սահմանի ջրային հատվածը, որն անցնում է Դնեպր և Սոժ գետերով:

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում