Մշակույթ

Վենետիկի 61-րդ միջազգային բիենալե. հայկական տաղավարում կներկայացվի Զադիկ Զադիկեանի «Օդ լորդ Բայրոնին» նախագիծը

1 րոպեի ընթերցում

Վենետիկի 61-րդ միջազգային բիենալե. հայկական տաղավարում կներկայացվի Զադիկ Զադիկեանի «Օդ լորդ Բայրոնին» նախագիծը

Ամփոփվել են 2026 թվականի Վենետիկի 61-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետների ընտրության մրցույթի արդյունքները։ 

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։ 

Բիենալեն անցկացվելու է 2026 թ. մայիսի 9-ից նոյեմբերի 22-ը՝ «In Minor Keys» (Փոքր տոնայնություններում) խորագրի ներքո։

Մրցութային հանձնաժողովի հոկտեմբերի 16–ի նիստում ներկայացված 7 հայտերից փակ քվեարկությամբ հաղթող է ճանաչվել արվեստագետ Զադիկ Զադիկեանի «Օդ լորդ Բայրոնին» (համադրողներ՝ Թոնի Շաֆրազի, Թինա Շաքարյան) նախագիծը:         

Զադիկ Զադիկյանը ժամանակակից վիզուալ արվեստագետ է, որի յուրօրինակ և նորարարական ստեղծագործությունները բազմիցս ներկայացվել են ամերիկյան, եվրոպական ցուցասրահներում։ Նախագծի համադրողներից՝ Թոնի Շաֆրազին ժամանակակից արվեստի մասնագետ է և հանդիսանում է աշխարհի մի շարք հեղինակավոր պատկերասրահների  խորհրդատու և արվեստի գործակալ։ Թինա Շաքարյանը ևս զբաղվում է ժամանակակից արվեստով և կազմակերպել ու համադրել է տասնյակ ցուցադրություններ արտերկրյա բազմաթիվ պատկերասրահներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում