Աշխարհ

Իսրայելական զորքերը ներխուժել են սիրիական Կունեյտրայի նահանգ. SANA

2 րոպեի ընթերցում

Իսրայելական զորքերը ներխուժել են սիրիական Կունեյտրայի նահանգ. SANA

Իսրայելական ուժերը նոյեմբերի 12-ին ներխուժել են Սիրիայի Կունեյտրայի նահանգի հարավային շրջաններ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

Նշվում է, որ իսրայելական ուժերն անցակետ են տեղադրել Աբու Ղարա գյուղը Սուիյսա գյուղաքաղաքին կապող ճանապարհի վրա՝ խոչընդոտելով խաղաղ բնակիչների անցումը և խուզարկությունների ենթարկելով նրանց։

Բացի այդ, նոյեմբերի 11-ին իսրայելական ուժերը նաև ներխուժել են Կունեյտրայի աս-Սամդանիա և ալ-Մուշայրիֆա գյուղեր։

Սիրիան դատապարտել է իսրայելական հարձակումները՝ կոչ անելով միջազգային հանրությանն անհապաղ միջոցներ ձեռնարկել դրանք դադարեցնելու համար։

Սիրիայում Իսրայելի ռազմական բազաները տարածվում են Հերմոն լեռան գագաթից մինչև Յարմուքի ավազան։ Կունեյտրայում առկա է ութ, իսկ Դարաայում՝ մեկ ռազմաբազա։

2024 թ. դեկտեմբերին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի իշխանությունից հեռանալուց հետո Իսրայելը շարունակում է խախտումներ իրականացնել՝ գրեթե ամեն օր ներխուժելով սիրիական Կունեյտրայի և Դարաայի նահանգների բնակավայրեր։ 

Սիրիական կողմը հայտնում է, որ Իսրայելը դիմել է նաև սահմանային շրջաններում ռմբակոծությունների՝ խախտելով միջազգային իրավունքի կանոնները, ՄԱԿ-ի՝ պետական ​​ինքնիշխանության վերաբերյալ բանաձևերը և 1974 թվականին կնքված անջատման մասին համաձայնագիրը, որը բուֆերային գոտի էր ստեղծում երկու երկրի միջև։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում