Միացյալ Նահանգներ

Սիրիան և ԱՄՆ-ն պայմանավորվել են շարունակել քրդերի հետ համաձայնագրի իրագործումը․ Սիրիայի ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

Սիրիան և ԱՄՆ-ն պայմանավորվել են շարունակել քրդերի հետ համաձայնագրի իրագործումը․ Սիրիայի ԱԳՆ

Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթողների նախարարությունը հայտարարել է, որ սիրիա-ամերիկյան բանակցությունների ընթացքում երկու կողմերը համաձայնության են եկել շարունակել մարտի 10-ի համաձայնագրի իրականացումը, որը ներառում է քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (ՍԴՈւ) ինտեգրումը Սիրիայի արաբական բանակի շարքերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

Արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան կողմը նաև հաստատել է, որ կաջակցի Իսրայելի հետ տարածաշրջանային կայունության ամրապնդմանն ուղղված անվտանգության համաձայնագրի կնքմանը հասնելուն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու Սիրիայում վերակառուցման և ներդրումային ջանքերին՝ ընդգծելով Միացյալ Նահանգների հանձնառությունը շարունակելու սահմանված պատժամիջոցների վերացումը։

Նախարարությունը նշել է, որ նախագահ Թրամփի ուղղորդմամբ տեղի է ունեցել ընդլայնված աշխատանքային հանդիպում, որին մասնակցել են Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան աշ-Շայբանին, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նոյեմբերի 10-ին Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան պաշտոնական այցով Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Մեկ ժամից ավելի տևած հանդիպման ժամանակ  նախագահ Թրամփն իր հիացմունքն է հայտնել Սիրիայում կայունության վերականգնման գործում ձեռք բերված նվաճումների առնչությամբ։ 

Այս հանդիպումը համարվում է պատմական, քանի որ Ահմեդ աշ-Շարաան դարձել է Սիրիայի առաջին նախագահը, որ հյուրընկալվել է Սպիտակ տանը։

Մարտի 10-ին Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան և ՍԴՈւ հրամանատարը համաձայնագիր էին ստորագրել, որի համաձայն՝ քուրդ զինյալները պետք է միանան կառավարական բանակին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում