Հայաստանը հակամարտության խաղաղ կարգավորման ելքեր էր փնտրում. Խանդանյանը՝ Բայրամովի մեղադրանքների մասին

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին, թե իբր «վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև պատերազմը պարտավորություն է վերցրել լուծել Ղարաբաղի հարցը, սակայն հետագայում հրաժարվել է այդ խոստումից»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Խանդանյանը նշեց, որ վերջին 7 տարիների ընթացքում ղարաբաղյան թեմայով բանակցությունները եղել են առավելագույնս հրապարակային և թափանցիկ։ 

«2018 թվականից ի վեր՝ Հայաստանը մշտապես ասել է, որ Լեռնային Ղարաբաղը նույնպես պետք է մասնակցի բանակցություններին՝ որպես իր ճակատագիրը որոշող կողմ։ Կարծում եմ՝ այստեղ որևէ նոր բան չկա։ Այդ հարցազրույցը (խմբ. Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հարցազրույցը) դիտել եմ, և այնտեղ նոր բան չեմ նկատել»,– ասաց նա։ 

Լրագրողի հարցին, թե արդյոք ընդունելի են Բայրամովի մեղադրանքները, ըստ որոնց՝ այն ժամանակվա Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» արտահայտությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը, Տավուշի մարտերը և այլ դրվագներ հանգեցրել են պատերազմի հրահրմանը, Խանդանյանը պատասխանել է․ «Համաձայն չեմ, որովհետև Հայաստանը փորձում էր գտնել խաղաղ ելքեր հակամարտության կարգավորման համար, մինչդեռ ակնհայտ էր, որ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմի։ Եվ բնական է, որ պատերազմին պատրաստվող երկիրը հիմա տարբեր փաստարկներով կփորձի արդարացնել իր ռազմական գործողություններն ու ռազմական ագրեսիան»։ 

Նա նաև ասաց, որ տարիներ շարունակ ձևավորված բանակցային ճարտարապետությունն ու դրա հասարակական ընկալումները ստեղծել էին չափազանց նեղ շրջանակ, որի մեջ Հայաստանի համար դժվար էր մանևրել, հատկապես ուժերի բալանսի փոփոխությունների ֆոնին։ 

«Հայաստանի Հանրապետությունը, կրկնում եմ, այդ երկու տարիներին (2018-2020) փորձում էր դուրս գալ այն իրավիճակից, որ գործը պատերազմին չհասներ։  Եվ, բնականաբար, Հայաստանը չի հրաժարվել բանակցություններից։ Պարզապես ակնհայտ էր, որ այդ բանակցությունների բովանդակության համար Հայաստանի Հանրապետության համար շատ փոքր տարածք էր մնացել, քանի որ շուրջ 20 տարի ձևավորվել էր բանակցային մի ճարտարապետություն, իսկ Հայաստանում դրա ամբողջովին հակառակ պատկերն էր ներկայացվել։ Այդ փոքր տարածության մեջ մանևրելը բարդ էր, և դրան զուգահեռ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժերի բալանսը կտրուկ փոխվել էր»,- եզրափակեց Խանդանյանը։ 

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ավելի վաղ հայտարարել էր, թե իբր «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին Դուշանբեում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ համաձայնվել էր բանակցային ճանապարհով ԼՂ հակամարտությունը լուծելուն, սակայն 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմակերպած հանդիպման ժամանակ արդեն հրաժարվել էր հարցը կարգավորելուց»։  

Հայերեն فارسی 中文

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով

Սեպտեմբերի 9-ի միջոցառումների անոնս

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետին

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպել է LuLu Group International խոշոր առևտրային ցանցի ներկայացուցիչների հետ

Պորտաբույծների այդ համակարգը պետք է արմատախիլ արվի. Տիգրան Ավինյանը՝ համատիրությունների մասին

Մոլդովայի վարչապետը հանդիպել է Մոլդովայում ԵԱՀԿ առաքելության նոր ղեկավարի հետ. Moldpres

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանում Արևմտյան ափում իսրայելական բնակավայրերի դեմ