Եղեգնաձոր համայնքին է վերադարձվել 1600 քմ ընդհանուր մակերեսով երկու հողամաս. Դատախազություն

1 րոպեի ընթերցում

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի հուլիսի 13-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և երկու ֆիզիկական անձանց՝ Գլաձոր համայնքի Գետափ 29-րդ փողոցի 4-րդ և 6-րդ հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազությունից հայտնում են, որ Հակակոռուպցիոն դատարանի վճռով՝ Գլխավոր դատախազության հայցը բավարարվել էր. դադարեցվել էր վերոնշյալ հողամասերի նկատմամբ ֆիզիկական երկու անձանց սեփականության իրավունքը: 

Վճիռները մտել են օրինական ուժի մեջ: 

Գլխավոր դատախազության դիմումների հիման վրա՝ Կադաստրի կոմիտեն 2025 թվականի նոյեմբերի 7-ին Գլաձոր համայնքի՝ 1600 քմ մակերեսով երկու հողամասերի նկատմամբ գրանցել է Եղեգնաձոր համայնքի սեփականության իրավունքը: Հողամասերի՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 2 միլիոն դրամ է:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով