Առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. նախագիծն ԱԺ-ում է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանի նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծ, որով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանը նշեց, որ գործում է 2000 թ․ ընդունված «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» օրենքը, որը սահմանում է հարգանքի արժանացող բոլոր այն անձանց կատեգորիաները, որոնք զոհվել են ռազմական գործողություններին մասնակցելիս, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում։ Նրա խոսքով՝ օրենքը նախատեսում է նաև համապետական հիշատակի օրվա սահմանում, որը սակայն մինչ օրս չի հաստատվել։ 

Ռուբինյանն ասաց նաև, որ վերջին տարիների իրադարձությունները՝ Ապրիլյան պատերազմը, 44-օրյա պատերազմը, Հայաստանի դեմ հարձակումները, 2023-ի սեպտեմբերի դեպքերը, երբ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով էթնիկ զտման ենթարկվեց Լեռնային Ղարաբաղի հայությունը, առավել ակնհայտ են դարձնում միասնական հիշատակի օրվա անհրաժեշտությունը։ 

Նախագծով առաջարկվում է հիշատակի օրը նշել հունվարի 27-ին՝ Բանակի օրվան (հունվարի 28) նախորդող օրը, որպեսզի այն չկապվի որևէ կոնկրետ ռազմական իրադարձության հետ, բայց ունենա հստակ սիմվոլիզմ։ 

«Հունվարի 27-ին մենք կհարգենք հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը, իսկ հաջորդ օրը՝ հունվարի 28-ին, կտոնենք Բանակի օրը՝ որպես շարունակվող կյանքի և անկոտրում կամքի խորհրդանիշ»,-ասաց Ռուբինյանը։  

 Նա մանրամասնեց, որ նախագծով առաջարկվում է հունվարի 27-ը սահմանել ոչ աշխատանքային օր, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին, պաշտոնյաներին, զինծառայողների ընտանիքներին, դպրոցներին և ուսումնական հաստատություններին այցելել Եռաբլուր կամ այլ հուշավայրեր, կազմակերպել միջոցառումներ և կրթական ծրագրեր։ 

Հայերեն English Français

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով