ԱՄՆ-ն կնվազեցնի մաքսատուրքերը Հնդկաստանի նկատմամբ՝ ռուսական նավթի գնումներից հրաժարվելու դիմաց. Թրամփ
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն «ինչ-որ պահի» կնվազեցնի Հնդկաստանից ներմուծման մաքսատուրքերը՝ ռուսական նավթի գնումներից Նյու Դելիի հրաժարվելու դիմաց։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով իր հատուկ ներկայացուցիչ Սերջիո Գորի երդմնակալության արարողության ժամանակ, որը հեռարձակել են ամերիկյան ԶԼՄ-ները:
«Այս պահին Հնդկաստանի համար մաքսատուրքերը շատ բարձր են ռուսական նավթի պատճառով, և նրանք դադարեցրել են ձեռք բերել ռուսական նավթ։ (Գնումները) էականորեն կրճատվել են: Այո, ինչ-որ պահի մենք պատրաստվում ենք իջեցնել մաքսատուրքերը», - ասել է ԱՄՆ նախագահը:
Կարդացեք հոդվածը` Русский