Վարդենիս քաղաքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվում են շենքերի տանիքներ

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ընթանում են Խ. Ստեփանյան-9, Լեռնագործների- 1/1, Արզոյան-2 և 9 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիսի բազմաբնակարան չորս շենքի տանիքների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 84 միլիոն 550 հազար դրամ, որի 60 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է տանիքների նախկին ծածկերի քանդում և հեռացում, նոր ծածկի տեղադրում՝ ցինկապատ թիթեղով։ Հիմնանորոգվող տանիքների ընդհանուր մակերեսը կազմում է 3688 քմ։ 

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի հոկտեմբերի վերջերից և կավարտվեն օրացուցային 26 օրվա ընթացքում։ 

Հայերեն