Մահացել է հայազգի ԱՄՆ բարձրաստիճան նախկին պաշտոնյա Փոլ Իգնեշիուսը

1 րոպեի ընթերցում

Վաշինգտոնում 104 տարեկանում մահացել է հայազգի ԱՄՆ պետական գործիչ, ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին քարտուղար և Վիետնամի պատերազմի տարիներին բարձր պաշտոններ զբաղեցրած Փոլ Ռոբերտ Իգնեշիուսը (Պողոս Իգնատոսյան)։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The New York Times-ը։

Իգնեշիուսը ԱՄՆ պատմության մեջ հանդիսանում է ամենաբարձր ռազմական և պետական պաշտոններ զբաղեցրած հայազգի գործիչներից մեկը։ 1967-1969 թթ. նա ղեկավարել է ԱՄՆ ռազմածովային ուժերը՝ նախագահ Լինդոն Ջոնսոնի վարչակազմում, մինչ այդ զբաղեցրել է պաշտպանության նախարարի օգնականի պաշտոնը՝ վերահսկելով Վիետնամի պատերազմին ուղղված մատակարարումները։

1960-ականների վերջին Իգնեշիուսը կարճ, բայց բարդ շրջան է անցել որպես The Washington Post-ի նախագահ՝ Պենտագոնի փաստաթղթերի (Pentagon Papers) աղմկահարույց գործի ընթացքում։

Փոլ Իգնեշիուսը ծնվել է 1920 թ. նոյեմբերի 11-ին Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքում՝ հայ ներգաղթյալների ընտանիքում։ Նրա երկարամյա ծառայությունը ամերիկյան պետական համակարգում բարձր է գնահատվել, իսկ ԱՄՆ ռազմածովային ուժերի ամենամեծ և կարևորագույն կործանիչներից մեկը՝ USS Paul Ignatius (DDG-117)-ը, կրում է նրա անունը։

Հայերեն Русский

Աննա Հակոբյանը Երևանի խցանումների խնդիրը կապել է կառուցապատման և երթևեկության երկարաժամկետ պլանավորման հետ

25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը

Աբու Դաբիում մեկնարկել են ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

Հավերժական խնդիրները՝ Սերժ Ավետիքյանի ֆիլմերում. «ՌեԱ» փառատոնին ցուցադրվեցին ռեժիսորի անիմացիոն կինոնկարները

Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ

Սվիրիդովի «Երկիր հայրական» էպիկական պոեմը՝ հիմնված Իսահակյանի բանաստեղծությունների վրա․ պրեմիերա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Եմենի հութիները և Սաուդյան Արաբիան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին

Լևոն Տեր–Պետրոսյանը բարեհաջող վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից

Ավարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

Ուկրաինական պատվիրակությունը Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների մեկնարկից առաջ հանդիպում է անցկացնում եվրոպացիների հետ