Եվրոպա

Եվրահանձնաժողովը սահմանափակել է Շենգենյան վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը սահմանափակել է Շենգենյան վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին

Ռուսաստանի քաղաքացիներին բազմակի մուտքի վիզաներ այլևս չեն տրամադրվի։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Մարկուս Լամերտը։ 

Նա նշել է, որ Ռուսաստանի քաղաքացիներն այժմ պարտավոր կլինեն Եվրոպա մեկնելիս ամեն անգամ դիմել վիզայի համար, ինչը հնարավորություն կտա ավելի մանրակրկիտ ստուգում անցկացնել։  

Փաստաթուղթն ընդունվել է նոյեմբերի 6-ին։ Նոր կանոնների համաձայն՝ ԵՄ երկրները կարող են բազմակի մուտքի Շենգենյան վիզաներ տրամադրել միայն ԵՄ երկրներում բնակության իրավունք ունեցողների ընտանիքի անդամներին և տրանսպորտային ոլորտի աշխատակիցներին (նավաստիներ, վարորդներ և գնացքի ուղեկցորդներ)։

Միևնույն ժամանակ երկրները որոշակի դեպքերում կարող են տրամադրել ավելի կարճաժամկետ վիզաներ կամ, ընդհակառակը, մինչև հինգ տարի ժամկետով վիզաներ, մասնավորապես՝ այլախոհներին, անկախ լրագրողներին, իրավապաշտպաններին և այլ խոցելի ռուսաստանցիների և նրանց ընտանիքի անդամներին։

Նոր կանոնները վերաբերում են միայն Ռուսաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացիներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում