Մեծ Բրիտանիան չեղարկել է Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի նկատմամբ պատժամիջոցները
1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան չեղարկել է Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ- Շարաայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս ասվում է Միացյալ Թագավորության ֆինանսների նախարարության ծանուցագրում։
Ավելի վաղ աշ-Շարաան սահմանափակումների տակ էր հայտնվել «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության դեմ սահմանված պատժամիջոցների շրջանակներում։
Նշվում է, որ աշ-Շարաայի անունը հանվել է պատժամիջոցների ցուցակից, և նրա ակտիվներն այլևս սառեցման ենթակա չեն։ Նույն կերպ վերացվել են նաև Սիրիայի ներքին գործերի նախարար Անաս Խաթաբի նկատմամբ պատժամիջոցները։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկել էր ԱՄՆ-ի կողմից Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաայի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու մասին բանաձևի օգտին։