Լուվրում կողոպուտից հետո արդիականացնում են տեսահսկման համակարգը

3 րոպեի ընթերցում

Լուվրում կողոպուտից հետո թանգարանի ղեկավարությունը մշակել է անվտանգության համակարգի բարելավման պլան: Մասնավորապես, կկատարելագործվի տեսահսկման համակարգը, հայտնել է թանգարանի տնօրեն Լորանս դը Կարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է AFP գործակալությունը:

Նշվում է, որ նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հաշվիչ պալատը հրապարակել է զեկույց, որտեղ քննադատում է Փարիզի թանգարանին անվտանգությանը պատշաճ ուշադրություն չդարձնելու համար: Նոյեմբերի 7-ին դը Կարը հրավիրել է թանգարանի ղեկավարության արտակարգ խորհրդակցություն, որից հետո հայտարարել է, որ «լիովին գիտակցում է խնդիրների մասշտաբն անվտանգության բնագավառում»: 

Ըստ տնօրենի՝ Լուվրի ղեկավարությունը մշակել է «գլխավոր պլան», որը բաղկացած է «մի շարք բարելավումներից, մասնավորապես՝ տեսահսկման բնագավառում»: Դը Կարը տեսահսկումը համարել է «առավել խոցելի տեղերից մեկը» թանգարանի անվտանգության համակարգում: Պլանը, տնօրենի խոսքով, պետք է ուժի մեջ կմտնի արդեն նոյեմբերի 7-ին: 

Դը Կարը նաև նշել է, որ այժմ Լուվրը «չի կարելի անվանվել 21-րդ դարի թանգարան», և որ այդպիսին դառնալու համար այնտեղ պետք է տեղի ունենա «արդիականացում»:

Նոյեմբերի 6-ին Ֆրանսիայի Հաշվիչ պալատն իր հաշվետվության մեջ նշել է Լուվրում անվտանգության անբավարար միջոցառումների մասին. ղեկավարությունը սխալ է բաշխել առաջնահերթությունները բյուջեն ծախսելիս՝ ամենամեծ ուշադրությունը նվիրելով արտաքին կերպարանափոխման և թանգարանի գրավչության բարձրացման միջոցառումներին: Բացի այդ, գերատեսչությունը Լուվրի նորոգման՝ այս տարվա հունվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից հայտարարված նախագծի արժեքը գնահատել է 1,15 միլիարդ եվրո՝ ենթադրվող  700-800 միլիոն եվրոյի փոխարեն:

Հոկտեմբերի 19-ի առավոտյան կողոպտիչները կռունկի միջոցով բարձրացել էին, կոտրել Լուվրի թանգարանի ապակիներից մեկը և Ապոլլոնի սրահից գողացել զարդեր, այդ թվում՝ Նապոլեոն Բոնապարտի և նրա կնոջ հավաքածուից։ Ընդհանուր առմամբ, գողացվել էր 9 զարդ, սակայն դրանցից մեկը՝ Նապոլեոն 3-րդի կնոջ՝ կայսրուհի Եվգենյայի թագն ավելի ուշ թանգարանից ոչ հեռու հայտնաբերվել էր վնասված վիճակում։ Կողոպտիչները դեպքի վայրից փախել էին սկուտերներով։ 

Կողոպուտի գործով ձերբակալվել է 7 կասկածյալ։ 

Եվրոպա

Լուվրի կողոպուտի գործով 5 նոր ձերբակալված կա

Հայերեն

Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար

Գյումրիում հաշվառված է 2465 ոչ հիմնական շինություն

Նորակառույց շենքում բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռահար ձևաչափով՝ առանց նոտարի

ՇՄ նախարարությունն առաջարկում է պետական հաշվառման վերցնել օդի վրա վնասակար ներգործություն ունեցող 2440 կազմակերպություն

Թրամփը հերքել է լուրերը, որ Իրանի դեմ պատերազմում կա զինամթերքի պակաս

Կանայք ավելի շատ են աշխատում, քան տղամարդիկ՝ շաբաթական 44-49 ժամ հատկացնելով ընտանիքի խնամքին. հետազոտություն

Կանադայում անտառային հրդեհի մակերեսը գերազանցել է 66 000 հեկտարը

Երևանը 2027 թվականին նախատեսում է ունենալ 149.1 միլիարդ դրամ եկամուտ և կատարել 156.3 միլիարդ դրամ ծախս

Դաշնակահար Վարդան Օվսեփյանն ու երգչուհի Տատիանա Պառռան երևանյան համերգով անմոռանալի օր կպարգևեն ջազի երկրպագուներին

Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1400-ը