Մերձավոր Արևելք

Իրաքն ավելի քան 50 տարի անց վերսկսում է բեռնափոխադրումները Պարսից ծոցում

2 րոպեի ընթերցում

Իրաքն ավելի քան 50 տարի անց վերսկսում է բեռնափոխադրումները Պարսից ծոցում

Իրաքի ազգային նավագնացային ընկերությունն, ըստ երկրի Տրանսպորտի նախարարության, հոկտեմբերի կեսերին կվերսկսի կանոնավոր առևտրային փոխադրումները Պարսից ծոցի երկրների նավահանգիստների միջև՝ տարածաշրջանում աշխատանքի ավելի քան 50-ամյա դադարից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ազգային փոխադրողների գործունեության աշխուժացման և տրանսպորտի ու առևտրի ոլորտներում նրանց դերի ուժեղացման պլաններին համապատասխան՝ Իրաքի նավագնացային ընկերությունը պատրաստ է Պարսից ծոցի գոտում իր առևտրային փոխադրումները վերսկսել ավելի քան կեսդարյա ընդմիջումից հետո», - նշվում է Իրաքի տրանսպորտի նախարարության հատուկ հայտարարության մեջ։

Ըստ գերատեսչության՝ առաջին ուղերթը պլանավորված է հոկտեմբերի 15-ին՝ Ջեբել Ալիի նավահանգստից (Արաբական Միացյալ Էմիրություններ) դեպի Ումմ Քասրի նավահանգիստ (Իրաք)։

Տրանսպորտի նախարարությունում նշել են, որ Պարսից ծոցում փոխադրումների գործունեության վերսկսումն «ազգային նավագնացային գիծ կվերադարձնի տարածաշրջանային առևտրային երթուղիները և կտրամադրի բեռնարկղերի և այլ բեռների  փոխադրման լրացուցիչ տարբերակ։

«Ընկերության աշխատանքի վերսկսումը Պարսից ծոցի ջրատարածքում ուղղված է իրաքյան ծովային նավահանգիստներով բեռների փոխադրման բարելավմանը, տարածաշրջանի երկրների հետ առևտրի աջակցմանը և ազգային փոխադրողի ներկայության ուժեղացմանը տարածաշրջանային երթուղիներում», - ընդգծվում է հայտարարության մեջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում