Գեղարքունիքում ֆրանսիական կազմակերպության միջոցներով կհիմնանորոգվի ևս մեկ բուժամբուլատորիայի շենք

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության միջոցներով 2026 թվականին կհիմնանորոգվի ևս մեկ բուժամբուլատորիայի շենք։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունից, մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության ծրագրերի պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսսեին և ինժեներ, շինարար Բրունո Ռենդֆելդին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջև ստորագրված ապակենտրոնացված համագործակցության պայմանագրի շրջանակում առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքն ու առաջիկա քայլերը։

Բացի ընթացիկ ծրագրերից, կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ 2026 թվականին վերանորոգել ևս մեկ բուժամբուլատորիայի շենք։

Մարզպետ Կարեն Սարգսյանը վստահություն է հայտնել, որ համագործակցությունը կշարունակի զարգանալ՝ նպաստելով մարզի առողջապահական համակարգի գործունեության որակի բարձրացմանը։ 

Արդեն ավարտին են մոտենում Վերին Գետաշենի բուժամբուլատորիայի շենքի հիմնանորոգման աշխատանքները, որոնք իրականացվել են ֆրանսիական «Բժշկական օգնություն և զարգացում» կազմակերպության ֆինանսական միջոցներով՝ 21 միլիոն 700 հազար դրամի շրջանակներում։

Հայերեն

Լեհաստանը Բալթիկ ծովի վրայով ռուսական «Իլ-20» ինքնաթիռի թռիչքի պատճառով կործանիչներ է օդ բարձրացրել

Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ

Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը

2026-ին Եվրոպայում հրդեհների պատճառած վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն

Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումներն ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների վերաբերյալ

Սեուտայի ճգնաժամի պատճառով ԵՀ նախագահը կոչ է արել ուժեղացնել ստուգումները և արգելապատնեշներ կառուցել ԵՄ սահմաններին

Մեկ ամսվա ընթացքում Հորմուզի նեղուցում հարձակման է ենթարկվել կատարական հեղուկ բնական գազ տեղափոխող երկրորդ տանկերը

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Դավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

Իտալիայի 25 քաղաքներում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ