Եղիշե Մելիքյանն անդրադարձել է Իռլանդիայի դեմ խաղում Բարսեղյանի ստացած կարմիր քարտին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն անդրադարձավ աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Դուբլինում Իռլանդիայի դեմ խաղում ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանի պահվածքին, որի համար նա կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից։   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մելիքյանն ասաց, որ դա պարզապես անհաջողություն էր։ 

«Տիգրան Բարսեղյանի դեպքը Իռլանդիայի դեմ խաղում միջադեպ չէր, այլ` անհաջողություն: Մարդը ստացել է կարմիր քարտ, ինչն աշխարհում պատահում է շատերի հետ: Կարմիր քարտից հետո հանդերձարանում ոչ մի վիճաբանություն չի եղել: Դրանք սուտ լուրեր են»,-  ասաց Մելիքյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Իռլանդիայի դեմ խաղից հետո իր և Տիգրան Բարսեղյանի միջև կոնֆլիկտ է եղել: 

Եղիշե Մելիքյանը նաև նշեց, որ այդ խաղից հետո Տիգրան Բարսեղյանը ցանկացել է հայտարարությամբ հանդես գալ, ներողություն խնդրել ու հայտնել հավաքականում իր կարիերան ավարտելու մասին, սակայն ինքը դա թույլ չի տվել։  Մելիքյանի խոսքով՝ դա կլիներ էմոցիոնալ որոշում ֆուտբոլիստի կողմից։ 

Մարզիչը վստահեցրեց` հավաքականում մթնոլորտը շատ առողջ է, և ինքը երբեք թույլ չի տա, որ թիմում անկարգապահություն լինի:  

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է 3 խաղով: Բարսեղյանը որակազրկվել է աշխարհի առաջնության ընտրական փուլի Իռլանդիայի դեմ արտագնա խաղում ստացած կարմիր քարտի պատճառով։ Թիմի ավագը կարմիր քարտ էր ստացել խաղի 52-րդ րոպեին՝ վիճաբանության ժամանակ գլխով մրցակցին հարվածելու համար։ Նա բաց կթողնի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին երկու հանդիպումները Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ և ևս մեկ պաշտոնական հանդիպում:  

Նոյեմբերի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ ներողություն խնդրելով Իռլանդիայի դեմ խաղում էմոցիաներին տրվելու  և սխալվելու համար։ 

Հայերեն

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը