Միացյալ Նահանգներ

Թրամփն առաջընթաց է տեսնում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում

1 րոպեի ընթերցում

Թրամփն առաջընթաց է տեսնում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործում զգալի առաջընթացի մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Սպիտակ տանը Կենտրոնական Ասիայի հինգ երկրների ղեկավարների հետ հանդիպման սկզբում:

«Այժմ մենք ձգտում ենք լուծել ևս մեկ հակամարտություն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Մենք դեռ չենք հասել դրան, բայց կարծում եմ՝ մեծ առաջընթաց ենք գրանցել», - ասել է Թրամփն իր խոսքում, որի տեսանյութը տարածել է The Associated Press գործակալությունը։ 

Նախօրյակին Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նույնպես հայտարարել էր, որ «որոշակի առաջընթաց» է տեսնում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման գործընթացում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում