Աննա Վարդապետյանը հանդիպել է Իտալիայի գլխավոր զինվորական դատախազի հետ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում 2025 թվականի նոյեմբերի 6-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ 

Հանդիպմանը մասնակցել են նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և, որպես Հայաստանում 2024 թվականին ձեռք բերված պայմանավորվածության արդյունք, կարևորել Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության վճռաբեկ դատարանի զինվորական գլխավոր դատախազության միջև Համագործակցության խորացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:

«Զինվորական դատախազության արդյունավետ աշխատանքը բացառիկ նշանակություն ունի ժողովրդավարական հասարակությունում: Մենք միջոցներ ենք ձեռնարկում զինվորական դատախազների հմտությունների ամրապնդման և կատարելագործման ուղղությամբ: Պարբերաբար վերապատրաստման դասընթացներ ենք իրականացնում Մարդու իրավունքի եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների արգելում) հոդվածների, ինչպես նաև 5-րդ (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) հոդվածների շուրջ: Այս հոդվածներով ամրագրված իրավունքների արդյունավետ պաշտպանությունն առավելապես կարևոր է զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդման տեսանկյունից», - նշել է ՀՀ գլխավոր դատախազն ու կարևորել կառուցողական մասնագիտական երկխոսություններն ու զինվորական դատախազների մասնագիտական փոխգործակցությունն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ զինվորական արդարադատության և կարգապահության, զինվորական գործերի քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության իրականացման առանձնահատկությունները: 

Աննա Վարդապետյանը նաև շնորհակալություն է հայտնել Իտալիայի գլխավոր զինվորական դատախազ Մաուրիցիո Բլոկին՝ Հայաստանի Հանրապետության դատախազության «Օրինականություն» գիտագործնական պարբերականի խմբագրական խորհրդի կազմում ներգրավվելու համար: 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցություն ուղղությունները խորացնելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Հայերեն Español Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան