Միացյալ Նահանգներ

Օրբանը շարունակում է Բուդապեշտում Պուտին-Թրամփ գագաթնաժողովի անցկացման հույս ունենալ

1 րոպեի ընթերցում

Օրբանը շարունակում է Բուդապեշտում Պուտին-Թրամփ գագաթնաժողովի անցկացման հույս ունենալ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ պատրաստ է հեռախոսազրույց ունենալ Ռուաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Բուդապեշտում ռուս-ամերիկյան գագաթնաժողով անցկացնելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Օրբանն ասել է լրագրողների հետ զրույցում՝ Վաշինգտոն մեկնելու ճանապարհին։

Հունգարիայի վարչապետը նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ վերջին անգամ հեռախոսով զրուցել է հոկտեմբերի 17-ին, երբ հայտարարվել է Բուդապեշտում ԱՄՆ նախագահ Թրամփի ու ՌԴ նախագահ Պուտինի հնարավոր հանդիպման մասին։

«Այդ պահից սկսած դրա անհրաժեշտությունը չի եղել, բայց, եթե կարիքը լինի, ապա ես, իհարկե, կխոսեմ»,- նշել է Օրբանը։

Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հանդիպումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում